ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Մեզ համահայկական խաղեր պետք չեն, այլ՝ համահայկական ազգապահպան հավաք

Մեզ համահայկական խաղեր պետք չեն, այլ՝ համահայկական ազգապահպան հավաք
09.08.2023 | 20:01

Բոլոր երգերը երգել էինք, ու մեզ համահայկական խաղերն էին մնացել։

Չե՞ք զգում, որ սրանց հետ համագործակցելով՝ ինչպես ընտրություններին մասնակցեցիք, սրանց իշխանություն համարելով, համագործակցում եք և պատասխանատվություն կրում։

Անվտանգային ու պաշտպանական լուրջ խնդիրներ ունեցող պետությունը չպետք է նման շռայլություններ թույլ տա։

Մեզ համահայկական նման խաղեր պետք չեն, այլ համահայկական ազգապահպան հավաք, միջոցառում, համախմբում է պետք և ոչ թե այդ խաղերի բացմանը իրավիճակի պատասխանատուների հերթական կեղծ ու շաբլոն ելույթները լսել:

«Համահայկական խաղեր», Արցախի փոխարեն Ստեփանակերտ գոռացող պաշտոնյաներ, համահայկական լուրջ խնդիրներ ունենք, և դուք բոլորդ լավ գիտեք դա, սակայն հիացած եք նման մակարդակի անիմաստ միջոցառումներով և զայրացած «Ջրաշխարի» սարքովի տպավորությամբ մանիպուլյատիվ լուրերով:

Արցախը, Հայաստանն են վտանգի տակ, իսկ դուք ջրաշխարհում այս իշխանությունների, արայիկանմանների սարքած «սառը դուշն եք ընդունում»:․․

Քաղաքապետի ընտրությունների մրցավազքի մասին էլ չեմ խոսում, նախկին ու ներկա, վաղուց վարկաբեկված ու բացահայտված քայլողներով հանդերձ:

Իսկը՝ խրախճանք ժանտախտի ժամանակ:

Հերի՛ք եղավ, բոյկոտել է պետք և ոչ թե սրանց դուդուկի տակ պարել:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 2258

Մեկնաբանություններ